Գարեգին Բ-ն ընդունել է հայկական մշակույթն ու եկեղեցու պատմությունն ուսումնասիրելու նպատակով Հայաստան այցելած չինական պատվիրակությանը
Հունվարի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Բոյա» գիտահետազոտական կենտրոնի (Պեկին) պատվավոր նախագահ Րուի-ցի Լիույի գլխավորած պատվիրակությանը։