Համաձայնագրով նախատեսվում է վերակառուցել, արդիականացնել Շահումյան 2, Մարաշ եւ Եղեգնաձորի 220 կվ ենթակայանները
0
«Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր»» վարկային համաձայնագրով բանկը համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 40.000.000 դոլար վարկ՝ Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիրն իրականացնելու նպատակով: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 13-ին հրավիրած