ԵՄ նախարարները կքննարկեն Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու հարցը. Կայա Կալաս
Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարներն ամսվա վերջին կհանդիպեն Բրյուսելում, որպեսզի քննարկեն Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու հարցը, հայտարարել է դաշինքի դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, տեղեկացնում է Reuters-ը։