Նիկոլը վարի կտա բոլորին, անգամ իր ընտանիքի անդամներին, միայն թե մեկ ժամ ավել մնա պաշտոնի․ Գևորգ Պետրոսյան
Նիկոլի դեպքում ընտանիքապետություն ասելն էլ է վիճելի, քանի որ նա ընտանիք չունի։ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ամուսնությունը, հետևաբար՝ ընտանիքը, արձանագրվում է միայն ՔԿԱԳ մարմնում։ Իսկ իրենք խոստովանել են, որ այդպիսի փաստաթուղթը՝ «ԶԱԳՍ-ի վկայականը», բացակայում է։ Իբր գնում ենք դեպի խաղաղություն, բայց ինչպե՞ս է Նիկոլը պատասխանում Ալիևի՝ օրեր առաջ արած խայտառակ ագրեսիվ հայտարարությանը։ Ալիևն ասում է, թե իրենց խաղաղության պայմանագիր պետք չէ, իսկ իրեն իրոք պետք չէ, նա այսօր հաղթածի դիրքերից է մոտենում, թելադրողն է։ Խաղաղության պայմանագիր չի լինելու։