Զուրաբիշվիլին իրեն է համարում լեգիտիմ նախագահ և մտադիր է մասնակցել Թրամփի երդմնակալությանը
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով չի ճանաչում երկրի նորընտիր նախագահի լեգիտիմությունը և իրեն է համարում լեգիտիմ նախագահ, հայտարարել է, որ մտադիր է մասնակցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանն ու ավելին՝ նախատեսում է բարձր մակարդակի հանդիպումներ անցկացնել Միացյալ Նահանգերում։ Զուրաբիշվիլին Թրամփի երդմնակալության արարողությանը կմասնակցի Հարավային Կարոլինայի հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնի հրավերով։ Հրավերի մասին X սոցցանցում գրել էր կոնգրեսականը, ով կիսում...