Գառնիկ Դանիելյան. «Սրանց խնդիրը զուտ ֆինանսական կարողությունների վերաբաշխումն է: Մեկն ավելի քիչ է հարստացել, մյուսն՝ ավելի շատ, ու դրա համար են այս փոփոխությունները տեղի ունենում»
0
Իսկ մեկը կար, որ ասում էր, թե Հիսուս Քրիստոսին տեսնում է Փաշինյանի կերպարով, տեսանք ինչ եղավ նրա ճակատագիրը: Ուզում եմ նմաններիդ ասել, որ Նիկոլ Փաշինյանը հերթով բոլորիդ օգտագործելու է ու դուրս է շպրտելու: Ու դրանով էլ չի բավարարվելու, մտնելու է ընտանիքներ, անձնական դաշտ: Ով ուզում է լինի իրենց թիմից. այսօր՝ քեֆ-ուրախություն իրար հետ, խրախճանք, վաղը՝ համոզված եղեք, որ յուրաքանչյուրիդ թեւից կարող է բռնել, շպրտել եւ, այսպես ասած, սարքել փալաս: Ցոփ ու շվայտ կյանքը, որ դուք այսօր վայելում եք, վաղը պատասխան եք տալու: