ԱՄՆ-ը կվերացնի Հնդկաստանի հետ քաղաքացիական միջուկային գործընկերության խոչընդոտները. Սալիվան
ԱՄՆ-ն ավարտում է քայլերը՝ հնդկական ընկերությունների հետ քաղաքացիական միջուկային գործընկերության խոչընդոտները վերացնելու համար։ Այս մասին, ինչպես փոխանցում է ТАСС-ը, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը՝ ելույթ ունենալով Նյու Դելիում։