Բաքվում պահվող հայ պատանդները հոգեբանական վատ վիճակում են. նրանք չեն խոսում, խուսափում են ընտանիքների հետ շփումներից. Սիրանուշ Սահակյան
Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ միջազգային հանրության կողմից մենք կլսենք կոչեր, որոնք լսելի չեն լինի Ադրբեջանի համար, ապա հավելեց՝ գործ ունենք միջազգային հանրության երեսպաշտության ու երկակի ստանդարտների հետ, և Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրը պետք է լինի այնպիսի հարաբերություններ հաստատել տարբեր պետությունների հետ, որ նրանք հանձնառու լինեն մեր երկրի շահերի առաջմղման հարցում։