Դեկտեմբերի 23-ից 30-ը Երևանում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 4,001 խախտում
142 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 255-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 47-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 157-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 87 անձ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: