«Գյումրու նկատմամբ զբոսաշրջիկների հետաքրքրությունը մեկ, լավագույն դեպքում երկու օր է»․ Կարեն Հարությունյան
0
Գյումրու պատմական կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ թեև Հայաստանի տարբեր անկյուններից, հատկապես մայրաքաղաքից Ամանորի տոներին հոսքը մեծ է Գյումրի․ հյուրանոցներում ու հյուրատներում համարյա ազատ տեղեր չկան, այդուհանդերձ նախորդ տարիների հետ համեմատ՝ հանրապետության երկրորդ քաղաքում զբոսաշրջության վիճակն ավելի վատ է։ Բանն այն է, որ Գյումրիի հանդեպ հետաքրքրությունը, ըստ