ru24.pro
World News in Armenian
Декабрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27
28
29
30
31

«Հո չե՞նք վաճառելու պապական մեր տունն ու Կենտրոնից հեռանանք». Երևանի բնակիչը դժգոհում է գույքահարկի թանկացումից

0
Կասկադի հարևանությամբ՝ Զարոբյան փողոցում ապրող Արմինե Սարդարյանը տարիներ շարունակ տարեկան 50 հազար դրամ գույքահարկ է վճարել, մյուս տարի 600 կմուծի, իսկ 2026-ին՝ 890 հազար:


Լուսաբացից մինչև կեսգիշեր, մետրոյի անցուդարձից դղրդացող առանձնատանն է ապրում Արմինե Սարդարյանի 4 հոգանոց ընտանիքը: Առանձնատունը ժառանգություն են ստացել ամուսնու պապից:


«Բայց ինչպե՞ս վճարենք մի տան համար, երբ ամեն օր գրեթե ճոճվում ենք», - հարցնում է Սարդարյանն ու ցույց տալիս տան ճաքերը, պատմում է՝ վերանորոգում են, 2-3 ամիս անց՝ նույն պատկերը:




Երևանի քաղաքապետարանից հիշեցնում են՝ ԱԺ-ն դեռ 2020-ին է ընդունել Հարկային օրենսգրքի փոփոխությունը, ըստ որի՝ ողջ երկրում գույքահարկը կվճարվի տան սեփականության կադաստրային արժեքին համապատասխան։


Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Դավիթ Հակոբյանն ասում է՝ մինչև 2020-ը մարդիկ 2003-ին ընդունված օրենքով են վճարել, բայց այդ տարիներին Երևանում հնարավոր էր բնակարան գնել անգամ 4-5000 դոլարով։ Ասում է՝ անշարժ գույքի գինը էապես աճել է, իսկ գույքահարկը նույնը մնացել:


Պաշտոնյան, անդրադառնալով կոնկրետ մեր հերոսի օրինակին, ընդգծեց՝ առանձնատան բնակտարածքն ու հողամասը միասին 600 քմ է, գտնվում է Երևանի ամենաթանկարժեք հատվածում, որտեղ հողամասի 1 քմ-ն 214 հազար 500 դրամ է:


Արմինե Սարդարյանը հակադարձում է՝ այդ տունը կառուցել է իր ամուսնու պապը, որտեղ նաև իր ամուսինն է ծնվել ու հիմա էլ իրենց ընտանիքն է ապրում: «Հո չե՞նք վաճառելու պապական մեր տունն ու Կենտրոնից հեռանանք», - ասում է նա ու շարունակում՝ մի քանի տարուց ինքն ու ամուսինը թոշակի են անցնելու, ամսական շուրջ 74 հազար դրամ ինչպե՞ս են վճարելու:


2020-ից փոփոխված գույքահարկն, ըստ պաշտոնյայի, մարդիկ վճարել են աստիճանաբար՝ սկզբից 25 տոկոսով, հետո 30, 2026-ին արդեն 100 տոկոս կմուծեն բարձրացված հարկը: Սա քաղաքային իշխանության որոշումը չէ, ասում է պաշտոնյան: Սեփական բնակարանի օրինակով խոսեց՝ 2026-ին ինքը 90 քմ մակերեսով իր տան համար տարեկան 16.000 դրամ գույքահարկ կվճարի: Ասում է՝ գույքահարկը զգալի բարձր է միայն Կենտրոնում գտնվող թանկարժեք գոտիներում: Ասում է՝ որքան տունը թանկ է, այնքան բարձր է գույքահարկը։


Արմինե Սարդարյանի ընտանիքը բոյկոտում ու չի վճարում 2021-ից թանկացած գույքահարկը, ասում է՝ հիմա չեն կարող, թանկ է, բայց արդեն երկրորդ նամակն են ստացել քաղաքապետարանից, որ տուգանքն էլ հետը պետք է վճարեն:


Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.