Կրքերը խափանումներ են Աստծու հետ հաղորդակցության մեջ
իրտդ ինչպե՞ս պիտի աղոթքի մեջ վարժվի, եթե կրքեր ունես: Հապա վերցրու ժանգոտած լարն ու միացրու հեռախոսին: Կկարողանա՞ս դրանով խոսել: Կապն անընդհատ կընդհատվի, և միայն աղմուկ կլսես խոսափողի մեջ: Այդպես էլ մարդն է. եթե ներքուստ ժանգոտած է, կրքերով լի, ապա նրա հոգևոր կյանքում կարճ միացումներ են լինում՝ իր իսկ մեղքով: Պետք է հեռու մնալ հպարտությունից, եսասիրությունից, ինքնակամությունից, անպատկառությունից: