Ինչպես կարելի է Խաչենի հայազգի տիրակալին վերագրել թյուրքական ծագում, երբ 13-րդ դարում թյուրքական կամ աղվանական բնակչություն գոյություն չուներ Խաչենի տարածքում
0
13-րդ դարի կեսերին Արցախում պահպանվում էր Խաչենի հայկական իշխանությունը, որը մեծ հզորության հասավ Ներքին Խաչենի գահերեց իշխան Հասան-Ջալալ Դոլայի օրոք (1214/1216-1261 թվականներ)։ «Հասան» արաբերենից թարգմանաբար նշանակում է «գեղեցիկ», «Ջալալ»՝ «փառք, վեհություն», իսկ «Դոլա»՝ «հարստություն, իշխանություն»։ Նա կրել է «Խաչենի և Առանի իշխան», «Ինքնակալ և մեծ իշխան Արցախական աշխարհի», «Թագավոր» տիտղոսները։ 1216-1238 թվականներին Հասան-Ջալալը կառուցել է