Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության
Նոր Տարուց առաջ Երեւանի քաղաքային իշխանությունը նոր «նվեր» մատուցեց երեւանցինրին ու անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց․ ավագանու ՔՊ-ական թեւն այսօր հաստատեց աղբահանության վճարի փաստացի ավելացման եւ, ի հեճուկս դատարանի վճռի, «կարմիր գծերի» թանկացումը վերահաստատող որոշումը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրում է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը: