Թրամփը քննադատել է Բայդենին՝ մահապատժի դատապարտված 37 անձանց պատիժը մեղմացնելու համար
Սպիտակ տան մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Բայդենը դաշնային մակարդակով մահվան դատապարտված 40 մարդուց 37-ի համար մահվան դատավճիռը փոխարինել է ցմահ բանտարկությամբ՝ առանց ազատ արձակման հնարավորության։