ru24.pro
World News in Armenian
Декабрь
2024

1994-ից ի վեր բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Փաշինյան

0
1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ ուրիշ որևէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել:


«Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) և հետևաբար այդ ամենը չեմ պարզաբանել...