«Ո՞վ է կանգնելու Նիկոլի ղեկավարած Հայաստանի կողքին, երբ լինի հաջորդ ռազմական ագրեսիան… ոչ ոք». Արտակ Զաքարյան
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Ադրբեջանի երազներում անգամ չէին լինի պահանջներ թելադրել Հայաստանի ներքին քաղաքականությանը: Իսկ Նիկոլի դավադիր քաղաքականությամբ բանակցային գործընթացը տապալած, ՆԱՏՕ-ական Թուրքիայի ուղիղ աջակցությամբ Արցախն օկուպացրած Ալիևը չէր կարող, նախկին իշխանությունների պարագայում, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարց դնել կամ նրա համանախագահներից որևէ մեկին հաթաթա տալ: