Հունաստանը Սերբիայի անդամակցությունը ԵՄ-ին համարում է աշխարհաքաղաքական անհրաժեշտություն
Հունաստանը Սերբիայի ապագա անդամակցությունը Եվրամիությանը համարում է աշխարհաքաղաքական անհրաժեշտություն և աջակցում է Բելգրադին այդ ճանապարհին։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», այդ մասին հայտնել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսը Սերբիայի արտգործնախարար Մարկո Ջուրիչի հետ Աթենքում կայացած բանակցություններից հետո: