Նրա նպատակն է՝ ցույց տալ, թե իբր մեր հասարակությանը ամենաշատը հենց դա՛ է հետաքրքրում, դրա համար էլ վկայակոչում է իր ֆեյսբուքյան «գնդակահարության պատի տակ» բարձրացված հարցադրումները. «ՉԻ»
0
Նիկոլ Փաշինյանը ոչ այնքան իր կենցաղն է կեղծում, որքան հանրային մտածողության առաջնահերթությունները։ Իբր՝ տեսեք, մարդկանց ոչ Ղարաբաղն է հետաքրքրում, ոչ Հայաստանի ամայի-անբնակ սարերը, ոչ անվտանգային սպառնալիքները, մարդիկ համարում են, որ Ղարաբաղի հարցը փակված է, Հայաստանի սահմաններն ապահով են, Ալմա-Աթայի հռչակագիրն ու Կիրանցի դպրոցի դիմաց տնկված ծառերն այդ հարցը լուծել են, հետևաբար՝ ինքն էլ, որպես ժողովրդավարության բաստիոնի առաջնորդ, կարիք չունի այդ հարցերով պարզաբանումներ տալ «սիրելի ժողովրդին»: