«Թուրքիան պատրաստվում է Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողության». Wall Street Journal
Ամերիկյան «Wall Street Journal» թերթը, վկայակոչելով ԱՄՆ-ի և Թուրքիայի բարձարստիճան պաշտոնյանների խոսքերը, գրում է, որ Թուրքիան և իր դաշնակիցները ուժեր են մոբիլիզացնում Սիրիայի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի» (YPG) դեմ նոր ռազմական գործողություն իրականացնելու համար։