Թուրք-ֆրանսիական նոր կոնֆլիկտ. այս փաստը կօգտագործվի՞ ընդդեմ կամ հանուն Հայաստանի
Դեռ այս տարվա հուլիսին 168.am-ը գրել էր, որ 44-օրյա պատերազմում դրվեց Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան աշխարհաքաղաքական նախագծի սկիզբը, և, որ Արցախյան պատերազմում կամ «ղարաբաղյան խաղում» Իսլամաբադի մասնակցությունը պայմանավորված էր թուրք-պակիստանյան հատուկ հարաբերություններով՝ Պակիստանի բանակի ղեկավարությունը միշտ թանկ է գնահատել Անկարայի հետ միությունը: