«Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը մեզ որևէ բան չտվեց, հուսադրող որևէ բան չասաց, որևէ բան չխոստացավ». Անհայտ կորած զինվորի մայր
Դեռևս նոյեմբերի կեսերին 2020 թվականի 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ծնողները հանդիպել էին Նիկոլ Փաշինյանի հետ՝ պարզելու, ի վերջո, Ալիևի հետ հանդիպումներում նա բարձրացնո՞ւմ է անհայտ կորածների խնդիրը, ո՞վ և ինչպե՞ս պետք է պատասխան տա իրենց որդիների ճակատագրի համար։