Թուրքական «փափուկ ուժ»-ի քաղաքականությունն Աջարիայում
0
Խորհրդային Միության փլուզումից հետո Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթություններից էր մեծացնել իր ազդեցությունը հետխորհրդային երկրներում: Շեշտը դրվում էր թյուրքախոս, ինչպես նաև՝ մուսուլմաններով բնակեցված երկրների և շրջանների վրա։ Վրաստանի նկատմամբ Թուրքիայի այս քաղաքականությունն արտահայտվեց Աջարիայում, որի բնակչության 30 տոկոսից ավելին իսլամադավան են։ Թուրքիան այնտեղ օգտագործում է իր ազդեցության տարածման կարևոր գործիքներից մեկը՝ փափուկ ուժի քաղաքականությունը, որն արտահայտվում