Կտեսնեք՝ ձեր գլուխն ինչ կբերենք, եթե հանկարծ դահլիճը չլցվեց. ՇՊՀ-ում ուսանողներին շանտաժի են ենթարկում
Օրեր առաջ 168.am-ը գրել էր այն մասին, որ Շիրակի պետական համալսարանը (ՇՊՀ) դեկտեմբերի 18-ին իր հիմնադրման 90-ամյակը նշելու է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Միջոցառմանը մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը, բայց թատրոնի՝ 613 նստատեղ ունեցող դահլիճը ԲՈՒՀ-ի ղեկավարությանը ոչ մի կերպ չի հաջողվում լցնել, ու մեզ հետ կապ հաստատած ուսանողներն ասում էին՝ իրենց ստիպում են ներկա գտնվել միջոցառմանը: