Նախարարը ճիշտ է՝ Հայաստանը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ գնաճի ցածր ցուցանիշով, սակայն ճիշտ չէ 200 երկրների մասով պնդումը․ «Փաստերի ստուգման հարթակ»
0
«Հայաստանի Հանրապետությունից ավելի ցածր գնաճով ընդամենը մեկ երկիր կա՝ Կոստա Ռիկան: Մենք նախավերջինն ենք 200 երկրների մեջ»,- դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է նշված տեղեկատվությունն ու պարզել, որ նախարարի կողմից հնչեցված հայտարարության հիմքում, ըստ ամենայնի, Արժույթի Միջազգային հիմնադրամի կանխատեսումներն են: Հիմնադրամի կանխատեսումները