Հարավային Կորեայի ԿԸՀ-ն մեկնաբանել է երկրի նախագահի խոսքերն ընտրական հանձնաժողովների զավթման մասին
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի կողմից տրված բացատրություններն այն պատճառների մասին, որոնք նրան դրդել են ռազմական դրության ժամանակ ընտրական հանձնաժողովի շենքերի գրավման մասին հրաման տալ, միայն հաստատել են նրա գործողությունների անօրինականությունը։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: