Շողակաթ Վարդանյանի` 44-օրյա պատերազմի մասին «1489» ֆիլմը հաղթել է Հռոմի վավերական ֆիլմերի միջազգային փառատոնում
0
Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմը հաղթող է ճանաչվել Հռոմի վավերական ֆիլմերի միջազգային փառատոնում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Շողակաթ Վարդանյանը: «1489-ը հենց նոր հաղթեց RIDF Միջազգային վավերագրական ֆիլմերի փառատոնում’ Հռոմ: Սա հատկապես պատիվ է, քանի որ ժյուրիի նախագահն էր Սերգեյ Լոզնիցան։ Ինձ համար սա մեծ պատիվ է, և մեծ պատասխանատվություն։ »,-գրել է Վարդանյանը: