Դատախազությունը բացահայտեց Փաշինյանի սուտը և օպերատիվ մարմինների հանցանքը․ «Փաստինֆո»
«ՔՊ»-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեռախոսի զննությամբ իբրև հայտնաբերված՝ ենթադրաբար պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ մամուլի հրապարակումների հիման վրա վարույթ նախաձեռնելու մասին դատախազության հայտարարությամբ բացահայտվեց հանցագործությունների մի ամբողջ շղթա, որի առանցքում Նիկոլ Փաշինյանի սուտն է։