«Орешник»-ի բավարար քանակությունը վերացնում է միջուկային զենք օգտագործելու անհրաժեշտությունը․ Պուտին
«Орешник»-ի բավարար քանակությունը գործնականում վերացնում է միջուկային զենք օգտագործելու անհրաժեշտությունը։ Ըստ ռուսական ТАСС գործակալության՝ դրա մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հավելել է, որ ՌԴ-ն չի խստացնում իր միջուկային դոկտրինը։ ՌԴ-ն բարելավում է այդ դոկտրինը։ Ըստ ՌԴ նախագահի՝ մեծ հաշվով, այժմ պետք է կատարելագործել ոչ թե միջուկային դոկտրինը, այլ «Орешник»-ը»: