Շանթ Սարգսյանը «Qatar Masters Open»-ի միանձնյա առաջատարն է
Հայաստանի շախմատի ընտրանու անդամ Շանթ Սարգսյանը «Qatar Masters Open»-ի միանձնյա առաջատարն է:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 6 հնարավորից հավաքելով 5,5 միավոր` Շանթ Սարգսյանը միանձնյա առաջատարն է: 2-4-րդ տեղերը կիսող շախմատիստն ունեն 5-ական միավոր:Հայաստանի մյուս ներկայացուցիչները` Հայկ Մարտիրոսյանն ու Տիգրան Հարությունյանն ունեն 3,5-ական միավոր:«Qatar Masters Open»-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Այն կեզրափակվի դեկտեմբերի 12-ին: