«Բաքուն բարդ երկընտրանքի առջև է». Հրանտ-Մելիք Շահնազարյան
Մալթայում անցնող ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստի ընթացքում Միրզոյանը հայտարարել է, թե Բաքուն ու Երևանը համաձայնեցրել են «պայմանագրի» նախաբանն ու 17 հոդվածներից 15-ը։ Բայրամովն իր հերթին հայտարարում է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև «փաստացի խաղաղություն է հաստատվել»։