«Երեխեք, ինձ մի ստիպեք ասեմ, նախ ամաչում եմ, հետո՝ չեմ ասի». Ալեն Սիմոնյանը՝ Աղազարյանի հեռախոսի պարունակության մասին
«Մարդիկ են եղել վարչության կազմում, որոնք չեն ունեցել գաղտնիության թույլտվություն, այդ մարդկանց խնդրել ենք, իրենք դուրս են եկել սենյակից։ Ի վերջո, ամեն ինչ մեր անվտանգությանն է վերաբերում, պայմանական եմ ասում՝ վարչապետը գալիս, մեզ պատմում է Ալիևի հետ հանդիպման մանրամասները, ու մարդը դա տանում հանրայնացնում է, սա նորմա՞լ է»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Հովիկ Աղազարյանին ՔՊ խմբակցությունից հեռացնելու մասին։