ՀՀ-ն պարտավո՞ր է պաշտպանել այլ երկրում գտնվող իր քաղաքացիներին․ Փաշինյանը պարզաբանում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ Հայաստանը դե յուրե պարտավորվում է պաշտպանել ՀՀ տարածքից դուրս գտնվող իր քաղաքացիներին, բայց պնդում է՝ դե ֆակտո այդ լծակները չունի, մանավանդ, եթե երկկողմ հարաբերություններ չունի տվյալ երկրի հետ։ Այս մասին Փաշինյանն ասաց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի դիտարկմանը, որ Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասով Հայաստանի կառավարությունն ուղիղ պարտավորություններ ունի։