Վրաստանում «մայդան» կազմակերպելու չորրորդ փորձը ձախողվեց. Վրաստանի վարչապետ
«Ազգային մայդան» կազմակերպելու փորձերը ֆինանսավորվում են դրսից, իսկ ֆինանսավորումն իրականացվում է ոչ թափանցիկ, ինչի պատճառով որոշ ուժեր դեմ են արտահայտվել «Թափանցիկության մասին» օրենքին։ Ըստ վրացական Առաջին ալիքի՝ դրա մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։