«Հայերի գենոֆոնդի վրա նկատելի ազդեցություն են ունեցել Լևանտի նեոլիթյան երկրագործները». գիտական աշխատությունը հերքում է հայերի ծագման մասին միֆերը
0
Սույն թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ ԳԱԱ կենսաբազմազանության և կենսանվտանգության պրոբլեմային խորհրդի նիստի ժամանակ տեղի ունեցավ «Ամբողջական գենոմի առաջին հետազոտությունը հայկական պոպուլյացիայում» (Demographic history and genetic variation of the Armenian population) գիտական աշխատության շնորհանդեսը։ Այս կարևոր աշխատությունը հրապարակված է «The American Journal of Human Genetics» ամսագրում։ Այն համահեղինակել են գիտնականներ Հայաստանից, Անգլիայից, Իռլանդիայից, Էստոնիայից, Դանիայից, ԱՄՆ-ից,