Եթե 1 հայ վերադառնա Ղարաբաղ, ապա 1 ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանցի պատգամավոր
Ադրբեջանի խորհրդարանի հասարակական միավորումների և կրոնական կազմակերպությունների հանձնաժողովի նախագահ Ֆազիլ Մուստաֆան «Անվտանգ և արժանապատիվ վերադարձ Արևմտյան Ադրբեջան» թեմայով լսումների ժամանակ հայտարարել է՝ եթե 1 հայ վերադառնա Ղարաբաղ, ապա 1 ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան» (խոսքը ՀՀ ինքնիշխան տարածքի մասին է), եթե 1000 հայ վերադառնա «ազատագրված տարածքներ», ապա 1000 ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան»։