Սերժ Սարգսյանն ու Հանրապետականը շատերին են խանգարում թե՛ երկրի ներսից, թե՛ դրսից. 2018թ.-ը վկա. Արմեն Աշոտյան
«Չեմ բացառում, ի դեպ, որ որոշ շրջանակներ նաև դրսի պատվեր են կատարում՝ թողնելով Նիկոլին և սևեռվելով մեր վրա։ Սերժ Սարգսյանն ու Հանրապետականը շատերին են խանգարում թե՛ երկրի ներսից, թե՛ դրսից. 2018թ.-ը վկա։ 2018թ.-ից առ այսօր ոչ մի քաղաքական ուժ այդքան չի տուժել, չի հալածվել, չի դիմակայել նիկոլական ռեժիմին, քան Հանրապետականը։ Կարկուտ տեսածը անձրևից չի վախենա, բայց քամի ցանողները պիտի պատրաստ լինեն փոթորիկ հնձել»։