Վիճակագրական կոմիտեն նոր պարզաբանում է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի հայտարարությունների վերաբերյալ
Հայաստանի վիճակագրական կոմիտեն արձագանքել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի այն պնդմանը, որ բուսաբուծության վերաբերյալ տվյալների հավաքման մեթոդաբանությունը 20 տարվա վաղեմության է, և որևէ նոր կարողություն ու մեթոդաբանություն Վիճակագրական կոմիտեում չի գեներացվել։