Որքան ֆաշիստների օրակարգը սպասարկող մարշալ Պետենն է Ֆրանսիային խաղաղություն բերել, այնքան էլ Փաշինյանի ադրբեջանացման օրակարգն է խաղաղության․ Շարմազանովը՝ դեսպան Դըկոտինյիին
«Իմ համեստ անձի նկատմամբ Ֆրանսիայի դեսպանի նման էմոցիոնալ արձագանքը հերթական անգամ փաստում է, որ իմ կարծիքը կյանքի իրավունք ունի,- 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի՝ իրեն ուղղված տեքստին՝ նշեց Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ դիտարկմամբ,- Իր նման չեմ անցնի կոռեկտության սահմանները և բարեկամ Ֆրանսիայի դեսպանին բարեկամաբար կհորդորեմ՝ ինձ ՀՀ շահերը պաշտպանելու դասեր չտալ»։