«Ուրախ ենք տեսնել առաջընթացը, որը համացանցը բերել է մեր կյանքի տարբեր ոլորտներ». նշվել է Հայաստանի ազգային դոմենի ստեղծման 30-րդ տարեդարձը
0
Հայաստանի ազգային դոմենի՝ .am-ի եւ այն կառավարող «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի 30-րդ տարեդարձի առիթով նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ հոբելյանական հանդիսավոր արարողություն։ Հրավիրված էին Հայաստանում ինտերնետի զարգացման եւ .am հայկական դոմենային տիրույթի ստեղծման ու ընդլայնման գործի երախտավորները, մարդիկ, որոնք 1990-ականների ճգնաժամի տարիներին գիտակցում էին համացանցի կարեւորությունը, հավատում՝ երկրի ապագային։ «Նվիրյալ ու պրոֆեսիոնալ աշխատանքի պատմություն է մեր կազմակերպության