ru24.pro
World News in Armenian
Ноябрь
2024

Բաշկիրիայում շունն օրեր շարունակ չի հեռանում վայրից, որտեղ տերն ընկել է գետն ու խեղդվել (լուսանկարներ)

0

Բաշկիրիայում փրկարարները չորս օր է փնտրում են տղամարդուն, որը որոշել էր կարճ ճանապարհով տուն հասնել՝ հեծանիվով անցնելով սառցապատ գետի վրայով և ընկելով ջուրը: Այս ամբողջ ընթացքում նրա շունը մնում է նույն տեղում՝ սպասելով տիրոջը, գրում է ՏԱՍՍ-ը:

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին Կարաիդել թաղամասում։ Տղամարդը որոշել է անցնել Ուֆա գետը, որտեղ սառույցի հաստությունը մոտ 2 սմ էր. սառույցը կոտրվել է, նա ընկել է գետն ու խեղդվել։
Առայժմ փրկարարները ջրից հանել են միայն հեծանիվը: