ՉԼ․ «Ինտեր»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Լայպցիգ»-ին
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության Լիգայի փուլի 5-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունեց գերմանական «Լայպցիգին»։
Խաղն ավարտվեց «ներաձուրիների» հաղթանակով՝ 1:0: Միակ գոլը գրանցվեց խաղի 27-րդ րոպեին։ Գնդակը սեփական դարպասն ուղարկեց հյուրերի պաշտպան Կաստելո Լուկեբան։
Տանտերերի կազմում խաղին մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինման մտավ 76-րդ րոպեին։