Շախմատի ԱԱ. Դին Լիրենի և Գուկեշ Դոմարաջուի միջև երկրորդ խաղափուլն ավարտվել է հաշտությամբ
2024 թվականի շախմատի աշխարհի առաջնության 2-րդ խաղը՝ աշխարհի գործող չեմպիոն Դին Լիրենի և Գուկեշ Դոմարաջուի միջև, դիրքի եռակի կրկնությունից հետո ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
Այժմ հաշիվը 1.5:0.5 է՝ Դին Լիրենի օգտին: Առաջին խաղափուլում Լիրենը հաղթանակ էր տարել:
3-րդ խաղը կմեկնարկի նոյեմբերի 27-ին՝ Հայաստանի ժամանակով 13:00-ին, որում սպիտակ խաղաքարերով կխաղա Գուկեշ Դոմարաջուն։