Սամվել Վարդանյան. «Վարչական վերահսկողության ներքո եմ. ոտքիս՝ «բրասլետ», ձեռքիս՝ ռացիա, շաբաթը մի անգամ ստորագրել, երկրից դուրս գալու արգելք… Մի խոսքով, սահմանափակումներ ու ահռելի ֆինանսական վնասներ, որ մինչեւ այսօր կրում եմ»
0
Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ընդդիմադիր ակտիվիստ Սամվել Վարդանյանի գործով «ավտոբուսի գործ» անունն ստացած դատական նիստի ավարտին Aravot.am-ը զրուցեց Սամվել Վարդանյանի հետ: «Այս գործն ի սկզբանե ընդհանրապես պիտի չլիներ, որովհետեւ քրեորեն պատժելի ոչինչ չեմ արել: Ընդամենը հանրային պաշտոնատար անձին հանրային պարսավանքի եմ ենթարկել հանրային վայրում: Պատգամավորի պնդումը, թե ես նրա ճանապարհը փակել