ru24.pro
World News in Armenian
Ноябрь
2024

Զովացուցիչ ըմպելիք տեղափոխող բեռնատարն Արագածոտի մարզում կողաշրջվել է

0

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Ուջանի վարչական տարածքում, «Howo» մակնիշի բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, պարզվում է վարորդի ինքնությունը։

Ըստ Shamshyan.com-ի՝ ավտոմեքենան հաշվառված է «Գառնի» ՍՊԸ-ի հաշվեկշռում և տեղափոխում էրզովացուցիչ ըմպելիքներ, որոնց մի մասը թափվել է։