ru24.pro
World News in Armenian
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27
28
29
30

ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ»

0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կողմից ՍՄՍ հաղորդագրություններով պաշտոնանկ անելու սարսափը մարզեր է հասել:

Օրենսդիրում և գործադիրում կատարվող «մաքրազերծումներին» զուգահեռ՝ նա մաքրում է նաև ՔՊ մարզային կառույցները։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության փոխնախագահ Գեւորգ Պապոյանին, որը ՔՊ-ի, այսպես ասած, «մարզային պատասխանատուն» է, հրահանգել է մաքրել թիմը, և ՔՊ մարզային կառույցների այն անդամները, որոնք այս կամ այն կերպ սկանդալների կենտրոնում են հայտնվել, հեռացվում են թիմից։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ որոշել է մաքրել թիմն ու ազատվել սկանդալային կերպարներից, որ ձայներ կարողանա հավաքել:

Սրան զուգահեռ Փաշինյանը մարզային կառույցների ղեկավարների պաշտոններում իր վստահելի մարդկանց է նշանակում։

Օրինակ՝ Փաշինյանի սանիկը՝ ՏԿԵ նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանը, որը մինչ այս Արմավիրի մարզպետի պաշտոնն է զբաղեցրել, օրեր առաջ ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ։

Ակնհայտ է, որ ՔՊ-ն արդեն իսկ պատրաստվում է 2026 թվականի հերթական, կամ գուցե արտահերթ ընտրություններին: Բայց քաղաքացիների քվեն սկսել է հետաքրքրել մարդկանց»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: