Արդյո՞ք Շվեդիան օրինակելի է ծխելու մակարդակը նվազեցնելու հարցում
Սկանդինավյան երկիրը դարձավ առաջինը, ով հասավ ԱՀԿ-ի սահմանած նպատակակետին, նույնիսկ գերազանցելով այդ ցուցանիշը՝ 17 տարի շուտ հասնելով իր նպատակին։
«Սիգարետը հանդիսանում է մահացության ամենամեծ ոչ վարակիչ պատճառը, և այն պոտենցիալ կանխարգելելի է», - ահա այսպես է բացատրում մեծահասակների շրջանում ծխելու կանխարգելման խթանման կարևորությունը Սան Կառլոսի համալսարանի ուսումնական հիվանդանոցի, քիթ-կոկորդ-ականջաբան բժիշկ Անա Սանչես-Պրիետո Ֆերնանդեսը:
Մասնավորապես, 2023 թվականին Շվեդիան դարձավ եվրոպայում և աշխարհում առաջին երկիրը, որ իրականություն դարձրեց ԱՀԿ-ի նպատակը՝ ապրել «առանց սիգարետի ծխի 2040 թվականին»։ Ներկայումս հյուսիսասյին այս երկրում ծխում է 16-ից 29 տարեկան բնակչության միայն 3%-ը
Ավելի քիչ սիգարետ, ավելի շատ snus
«Սկանդինավյան երկրները դրան հասան սահմանված ժամանակից 17 տարի շուտ՝ նույնիսկ իջեցնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած 5 տոկոսը»,- ընդգծում է փորձագետը՝ պարզաբանելով, որ այս հանգրվանը «Առանց ծխի Շվեդիա 2023» ծրագրի արդյունքն է։
Ընդհանուր առմամբ, բժիշկը հիշեցնում է, որ Շվեդիայում «սիգարետի սպառումը զգալիորեն նվազել է, բայց նիկոտինային պարկերի և սնուսի (ծխախոտ, որը դրվում է շրթունքների և լնդի միջև) երկրաչափական աճ է գրանցել»։ Դեռևս չգիտենք այդ ապրանքների երկարաժամկետ ազդեցությունը»,- նշում է նա։
Ծրագրի մյուս ուղղությունները ներառում էին հասարակական վայրերում ծխելու արգելքի ավելացումը, անչափահասներին սիգարետի վաճառքի սահմանափակումը և ծխախոտային արտադրանքի հարկերի ավելացումը: Հետևաբար, սիգարետի հարկի դրույքաչափը 100% է, ինչը շատ ավելի բարձր է, քան մյուս ապրանքները՝ մոտ 20% սնուսի համար կամ գրեթե 40% տաքացվող ծխախոտի համար։
Տարեկան ութ միլիոն մահ
Պետք է հիշել, որ աշխարհում տարեկան ութ միլիոն մարդ է մահանում ծխելուց, իսկ ավելի քան մեկ միլիարդ մարդ շարունակում է ծխել։
Ծխողների նվազման արդյունքներն ակնհայտ են. օրինակ, Շվեդիայում սիգարետի ծխից առաջացած թոքերի քաղցկեղը ախտորոշվում է 100․000 բնակչի հաշվով 17 մարդու մոտ, իսկ Իսպանիայում այդ թիվը հասնում է 29-ի։
Հիմնվելով այս տվյալների վրա՝ Սանչես Պրիետոն կարծում է, որ․ «Եթե շվեդական փորձը փոխանցվի եվրոպական մնացած երկրներին, ապա հաջորդ տասնամյակում ավելի քան 3,5 միլիոն կյանք կարող է փրկվել»։