ru24.pro
World News in Armenian
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27
28
29
30

Նշել եք, որ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքի ընդունմամբ, բայց օրենքը չկա. Հրայր Թովմասյանը՝ Լենա Նանուշյանին

0

Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 102 մլն եվրոյի չափով վարկ։

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն ասաց՝ հարցերը շատ են։

Օրինակ, ինչպե՞ս է հարաբերակցվում այս ծրագիրը պարտադիր առողջապահության ապահովագրման համակարգի հետ, այս ծրագիրը նախապատրաստակա՞ն է այդ ծրագիրը ներդնելու համար, թե՞ ծրագիրն արդեն իսկ այդ ծրագրի համաֆինանսավոման համար է։

«Առաջին տարվա՝ 2025-ի ընթացքում ծրագիրը համարվելու է աշխատանքների նախապատրաստական մասը, ինչպես նշեցի, որոշ դեղորայքի մասով սոցիալապես անապահով խավի համար սկսելու ենք փոխհատուցում։ Հետագա տարիներին ապահովագրության համակարգի ներդրման ընթացքում այն համարվելու է բյուջեի մաս»,-արձագանքեց առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Լենա Նանուշյանը։

«Ինչպես գիտենք, որ 2025-ին այդ համակարգը չի ներդրվելու։ Բայց ասում եք, փոխհատուցումներ են արվելու։ Այսինքն, կատարվելու են ընթացիկ ծախսեր, բայց դա կապ չունի պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրման հետ»,-հարցրեց Հ. Թովմասյանը։
Նանուշյանը նշեց, որ առողջության պահպանման առաջնային օղակում որոշ դեղորայքի մի փոքր փաթեթի համար փոխհատուցում։

«Դուք Ձեր ներկայացրած տեղեկանքում նշել եք, որ այս ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքի ընդունմամբ, բայց օրենքը չկա։ Հիմա այս ծրագրի իրականացումն ինչո՞վ է պայմանավորված։ Օրենքով պետք է նախատեսվեր, թե դուք որտեղ ինչքան եք ծասխելու՝ ի՞նչ փաթեթ է լինելու, ո՞ր խմբերին է  պետությունը ֆինանսավորելու։ Եթե չեմ սխալվում, ստեղծված չէ նաև հիմնադրամը, որի միջոցով այդ ֆինանսավորումը պետք է կատարվեր»,-հարցրեց Թովմասյանը։

Անահիտ Ավանեսյանի տեղակալն ասաց՝ պարտավորություն են վերցրել իրականացնել որոշակի աշխատանքներ, դրանից մեն էլ մինչ 2025 թվականի վերջը պետք է ունենան ընդունված օրենք ու ենթաօրենսդրական ակտեր։