ru24.pro
World News in Armenian
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27
28
29
30

Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. Խամենեիի խորհրդականը՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը Թեհրանի հակազդեցության մասին

0

Իրանի հակազդեցությունը «Զանգեզուրի միջանցքի» բացմանը պայմանավորված է նրանով, որ Արևմուտքը, ՆԱՏՕ-ի քողի տակ, ցանկանում է արևելք-արևմուտք փոխադրումներ իրականացնել Ադրբեջանի, Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի տարածքով, և միայն Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը. այս մասին, khabaronline.ir կայքի փոխանցմամբ, ասել է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:

Նա ընդգծել է, որ ի տարբերություն Արևմուտքի, որը չունի բարի նպատակներ, Իրանի Իսլամական Հանրապետությունը իսկապես ցանկանում է իր ադրբեջանցի եղբայրների բարօրությունը։

Վելայաթին նաև հավելել է, որ Իրանի և Ադրբեջանի միջև մեկնարկած քառօրյա զորավարժությունները ցույց են տալիս փոխվստահության աճ:

«Տա Աստված, որ սա շրջադարձային լինի տարածաշրջանի պատմության մեջ և խաղաղության ու անվտանգության հաստատում այս զգայուն տարածաշրջանում: Իրանի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունը կարևոր իրադարձություն է, որը Հարավային Կովկասի հարցում Գերագույն առաջնորդի խոհեմ քաղաքականության արդյունքն է և ցույց է տալիս Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունների և բարիդրացիության աճող ամրապնդումը»,- ասել է խորհրդականը:

Նա հավելել է, որ «վերջին տարիներին՝ Ուկրաինայում պատերազմի ֆոնին, ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի քողի տակ փորձում է ներթափանցել Հարավային Կովկասի տարածաշրջան և գործնականում այլընտրանք ստեղծել, քանի դեռ Ռուսաստանի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա»։

Ըստ Վելայաթիի՝ «Արևմուտքն ԱՄՆ-ի գլխավորությամբ և իր որոշ դաշնակիցների օգնությամբ ձեռնարկել է գործողություններ, որոնք բացահայտել են, որ Արևմուտքը և ՆԱՏՕ-ն ազնիվ մտադրություններ չունեն Հարավային Կովկասի հետ կապված»։