«Մեր լռակյացության ֆոնին Ալիևը դարձյալ տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին»․ քաղաքագետ
0
Բաքվում անցկացվող COP 29֊ի շրջանակներում Ադրբեջանի իշխանությունները կազմակերպել էին ցուցահանդես՝ նվիրված այսպես ասած «Արևմտյան Ադրբեջանին», հերթական անգամ Հայաստանի ողջ տարածքը, խոհանոցն ու մշակույթը ներկայացնելով՝ որպես Ադրբեջան ու ադրբեջանական ժառանգություն։ Այստեղ մասնավորապես հայկական գաթան ներկայացվել է որպես ադրբեջանական, ցուցադրել են Երևանի մասին գրքեր, որտեղ Հայաստանը, ըստ նրանց, ադրբեջանական տարածք է, հայկական բոլոր եկեղեցիներն էլ՝ աղվանական են։